Սրանց տարբեր բնութագրումներ ենք տալիս:
Ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել մի առանձնահատկության վրա, որը բնորոշ է ցանկացած քայլասերվածի:
Մինչև քաղաքականություն մտնելը սրանք իրենց բնագավառներում նույնիսկ միջակություն չեն եղել, ուղղակի եղել են չկայացած:
Շոու բիզնեսում երևալու համառ փորձեր կատարող ապաշնորհը հիմա ԱԺ նախագահի պաշտոն է զբաղեցնում:
Չկայացած Տերտերը՝ արտգործնախարարի պաշտոն է զբաղեցնում: Անտաղանդ դերասանը՝ աներձագի պաշտոն է զբաղեցնում:
ԱԼՄ-ում ադամանդ ստանալու համար թռչկոտող, երգել փորձող անշնորհք օրիորդը ՄԻՊ-ի պաշտոն է զբաղեցնում և իր իսկ բնութագրմամբ լավագույն իրավաբանն է, ադամանդ է ստացել վերջապես:
ՈՒմ ուզում եք առանձնացրեք սրանց թայֆից, բոլորին միավորում է այն, որ կայացած չեն եղել:
Այստեղ թերևս Լուլուն կարող է բացականչել՝ բա ե՞ս, որպես հաղորդավարուհի:
Անձամբ ես որպես հաղորդավարուհի Լուլուին կվստահեի Երևանի մետրոպոլիտենում «զգուշացեք, դռները փոկվում են» տեքստը կարդալ, այն էլ լավագույն դեպքում:
Եվ վերջապես, լրագրողական արվեստը պղծած, անտաղանդագույն գրող, հիմա էլ քաղաքականությունը պղծող, իրենց բոլորի հավաքական կերպարը հանդիսացող «առաջնորդը», որը անպատճառ բոլոր այդ անտաղանդների խմբակին փուռն է տալու:
Ցավոք, մինչ այդ դեռ շարունակում է փուռը տալ մեր երկիրն ու ժողովրդին:
Տեսնես աշխարհում կա՞ որևէ այլ հասարակություն, որն իր միջի ուռոդին նման խնամքով ընտրում և իրեն ղեկավար է նշանակում: Որպես մխիթարություն, մի քանի օրինակ մտաբերեցի:
Արամ ԱԲԱՋՅԱՆ